Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Ֆրեզնոյի բժիշկներին

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Ֆրեզնոյի բժիշկներին
12.10.2015 | 15:12

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնոյի շրջանի բժիշկներին` ուղեկցությամբ Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի: Նա, ներկայացնելով բժիշկներին, Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ ժամանել են Հայաստան իրենց մասնագիտական հարուստ փորձառությամբ աջակցելու հատկապես Հայաստանի մարզերի բնակչությանը: Ամենայն հայոց կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց բժիշկների խմբին` ընդգծելով, որ օրհնյալ և աստվածահաճո առաքելություն են իրականացնում` առողջապահության ոլորտում իրենց անսակարկ ծառայությունը մատուցելով հայ ժողովրդի կարիքավոր զավակներին: Գարեգին Բ Հայրապետը մեծ գոհունակությամբ փաստեց, որ բժիշկների խումբը հոգալու է հատկապես մարզային բնակչության կարիքները: Նորին Սրբությունը նաև անդրադարձավ Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությանը` հյուրերին ներկայացնելով վերջին տարիներին հայ հասարակության մեջ բժշկական հաստատության իրականացրած սոցիալական ծրագրերը: Հավարտ՝ Ամենայն հայոց կաթողիկոսը Աստծու օգնականությունն ու զորակցությունը հայցեց նրանց պատասխանատու առաքելության ընթացքին:

Դիտվել է՝ 986

Մեկնաբանություններ